22:58  ,  21 փետրվարի, 2021

«Ատալանտան» ուժեղ էր «Նապոլիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Նապոլիին» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան կոլումբացի հարձակվողներ Դուվան Սապատան ու Լուիս Մուրիելը, գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը եւ արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն։

«Ատալանտան» 43 միավորով չորրորդ տեղում է, «Նապոլին» 7-րդն է՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ատալանտա» - «Նապոլի»՝ 4։2 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 52, Ռոբին Գոսենս, 64, Լուիս Մուրիել, 71, Կրիստիան Ռոմերո, 79 – Պյոտր Զելինսկի, 58,  Ռոբին Գոսենս, 75, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով