14:21  ,  20 փետրվարի, 2021

Նաոմի Օսական` Australian Open-ի կրկնակի հաղթող (ֆոտո)

Մելբուրնում ավարտված թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճեց ճապոնացի Նաոմի Օսական, որը եզրափակիչում առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջենիֆեր Բրեդիի նկատմամբ:

23-ամյա թենիսիստուհին հաղթեց 1 ժամ 19 րոպեում` 6:4, 6:3:

Նաոմի Օսական տարավ 21-րդ անընդմեջ հաղթանակը: Նա Australian Open-ում հաղթել էր նաև 2019 թվականին։ Սա ճապոնուհու չորրորդ տիտղոսն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում։ 2018-ին ու 2020-ին նա հաղթել է նաև US Open-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news