15:38  ,  15 փետրվարի, 2021

Էդգար Բաբայանը պայմանագիր է կնքել Լատվիայի չեմպիոնի հետ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը պայմանագիր է կնքել Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգայի» հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը Դուբայում միացել է «Ռիգայի» հավաքին:

Այս ամիս Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։

Դանիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում Էդգար Բաբայանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 111 հանդիպում, դարձել 20 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է կես միլիոն եվրո։

2014 թվականին հիմնադրված «Ռիգան» Լիտվայի եռակի չեմպիոն է, տիտղոսները նվաճել է 2018-ին, 2019-ին ու 2020-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում