01:37  ,  11 փետրվարի, 2021

«Ատալանտան» ուժեղ էր «Նապոլիից» եւ եզրափակիչում կմրցի «Յուվենտուսի» հետ (տեսանյութ)

«Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։

«Ատալանտայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Թուրինի «Յուվենտուսը», որը պայքարից դուրս էր թողել «Ինտերին»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ատալանտա» - «Նապոլի»՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0),

Դուվան Սապատա, 10, Մատեո Պեսինա, 16, 78 - Իրվին Լոսանո, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով