01:37 11 փետրվարի, 2021«Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։
«Ատալանտայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։
Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Թուրինի «Յուվենտուսը», որը պայքարից դուրս էր թողել «Ինտերին»։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ատալանտա» - «Նապոլի»՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0),
Դուվան Սապատա, 10, Մատեո Պեսինա, 16, 78 - Իրվին Լոսանո, 53
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.