23:07  ,  7 փետրվարի, 2021

«Լիվերպուլը» 1963-ից հետո առաջին անգամ Անգլիայի առաջնությունում 3 անընդմեջ տնային պարտություն կրեց

«Լիվերպուլը» 1963 թվականից հետո առաջին անգամ Անգլիայի առաջնությունում երեք անընդմեջ տնային պարտություն կրեց։ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում լիվերպուլյան թիմը 1։4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

Անգլիայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տանը 0։1 հաշվով պարտվել էր «Բարնլիին»՝ ընդհատելով 68 հանդիպումների շարքը առանց տնային պարտությունների։ 22-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում 0։1 հաշվով պարտվել էր «Բրայթոնին»։

«Մանչեսթեր Սիթին» 22 խաղում վաստակել է 50 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդն» (23 խաղ) ունի 45 միավոր։ «Լիվերպուլը» (23 խաղ) չորրորդն է՝ 40 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով