22:20  ,  7 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Լիվերպուլից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը (Գերմանիա), աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը։

«Լիվերպուլի» գոլը 11 մետրանոցից խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Մանչեսթեր Սիթին» 22 խաղում վաստակել է 50 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդն» (23 խաղ) ունի 45 միավոր։ «Լիվերպուլը» (23 խաղ) չորրորդն է՝ 40 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։4 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 63, 11մ - Իլկայ Գյունդոգան, 49, 73, Ռահիմ Ստերլինգ, 76, Ֆիլիպ Ֆոդեն, 83

Չիրացրած 11մ՝ Իլկայ Գյունդոգան, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով