21:06  ,  6 փետրվարի, 2021

«Ռեալը» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացնրեց «Ուեսկայի» հետ և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում գեղեցիկ հարվածով բացեց դաշտի տերերի իսպանացի հարձակվող Խավիեր Գալանը, սակայն «Ռեալը» կարողացավ հաղթանակի հասնել ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի դուբլի շնորհիվ:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 43 միավորով երկրորդ տեղում է և 7 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող կատալոնական «Բարսելոնան» 21 խաղից հետո ունի 40 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ուեսկա» - «Ռեալ»՝ 1:2 (տեսանյութ)

Խավիեր Գալան, 48 – Ռաֆայել Վարան, 55, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում