Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 4:6, 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ արգենտինացի Դավիթ Նալբանդյանի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Նադալը կմրցի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը 6:3, 6:2 հաշվով հաղթեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում