00:13  ,  30 հունվարի, 2021

NBA-ի ամենաբարձր եկամուտ ունեցող բասկետբոլիստների տասնյակը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ընթացիկ մրցաշրջանում ամենամեծ եկամուտը կունենա «Լոս Անջելես Լեյքերսի» աստղ Լեբրոն Ջեյմսը։ Ամենամյա ցուցակը կազմել է Forbes-ը։

Ամերիկացի բասկետբոլիստի ընդհանուր եկամուտը կկազմի 95,4 միլիոն դոլար։ Դրանից 31,4 միլիոնը նրա աշխատավարձն է, 64 միլիոնը՝ գովազդային պայմանագրերով եւ այլ նախագծերում նախատեսված գումարը։

Լեբրոն Ջեյմսը 7-րդ տարի անընդմեջ առաջատար է այս ցուցակում։

  1. Լեբրոն Ջեյմս («Լոս Անջելես Լեյքերս», 95,4 միլիոն դոլար)
    2. Ստեֆեն Կարի («Գոլդեն Սթեյթ», 74,4 միլիոն)
    3. Կեւին Դյուրանտ («Բրուքլին», 65,2 միլիոն)
    4. Ռասել Ուեսթբրուք («Վաշինգտոն», 58,1 միլիոն)
    5. Ջեյմս Հարդեն («Բրուքլին», 50 միլիոն)
    6. Յանիս Ադետոկունբո («Միլուոկի», 49 միլիոն)
    7. Քլեյ Թոմփսոն («Գոլդեն Սթեյթ», 43,3 միլիոն)
    8. Կայրի Իրվինգ («Բրուքլին», 43 միլիոն)
    9. Կրիս Փոլ («Ֆինիքս», 40,1 միլիոն)
    10. Դեմիան Լիլարդ («Պորտլենդ», 39 միլիոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English