Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ընթացիկ մրցաշրջանում ամենամեծ եկամուտը կունենա «Լոս Անջելես Լեյքերսի» աստղ Լեբրոն Ջեյմսը։ Ամենամյա ցուցակը կազմել է Forbes-ը։
Ամերիկացի բասկետբոլիստի ընդհանուր եկամուտը կկազմի 95,4 միլիոն դոլար։ Դրանից 31,4 միլիոնը նրա աշխատավարձն է, 64 միլիոնը՝ գովազդային պայմանագրերով եւ այլ նախագծերում նախատեսված գումարը։
Լեբրոն Ջեյմսը 7-րդ տարի անընդմեջ առաջատար է այս ցուցակում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում