01:47  ,  27 հունվարի, 2021

«Ինտերի» կամային հաղթանակը «Միլանի» նկատմամբ, Իբրամիվոչիչի գոլն ու կարմիր քարտը

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Ինտերն» ընդունեց «Միլանին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 58-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ 71-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Առաջին խաղակեսի ավարտից հետո Իբրահիմովիչն ու Լուկակուն վիճաբանեցին եւ հրեցին իրար ճակատներով։

«Ինտերը» հաղթական գոլը խփեց ավելացված 8-րդ րոպեին։ Աչքի ընկավ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը։

«Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ինտեր» - «Միլան»՝ 2։1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 71, 11մ, Կրիստիան Էրիկսեն, 90+8 - Զլատան Իբրահիմովիչ, 31

Հեռացում՝ Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), 58, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով