01:47 27 հունվարի, 2021Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Ինտերն» ընդունեց «Միլանին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 58-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ 71-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Առաջին խաղակեսի ավարտից հետո Իբրահիմովիչն ու Լուկակուն վիճաբանեցին եւ հրեցին իրար ճակատներով։
«Ինտերը» հաղթական գոլը խփեց ավելացված 8-րդ րոպեին։ Աչքի ընկավ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը։
«Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Ինտեր» - «Միլան»՝ 2։1 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 71, 11մ, Կրիստիան Էրիկսեն, 90+8 - Զլատան Իբրահիմովիչ, 31
Հեռացում՝ Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), 58, երկրորդ դեղին քարտ
Christian Eriksen #CoppaItalia pic.twitter.com/Y8AjENHpqo
— yes context football (@YesContextFoot) January 26, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.