Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնողական փուլը:
Ilromanista-ի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին (մրցակիցը «Վերոնան» է): Նշվում է, որ նրա վնասվածքը լուրջ չէ:
Մխիթարյանը մկանային խնդիրների պատճառով չմասնակցեց «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը բաց թողեց առաջին հանդիպումը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում