13:07  ,  25 հունվարի, 2021

Վալերի Գազաևի որդին գլխավորել է «Սիենան»

Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևի որդի Վլադիմիր Գազաևը նշանակվել է իտալական «Սիենայի» գլխավոր մարզիչ, հայտնում է RadioSienaTV-ն:

Այդ պաշտոնում ռուս մասնագետը կփոխարինի Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Ջիլարդինոյին, որը թիմը գլխավորում էր 2020թ. սեպտեմբերից և զբաղեցրած պաշտոնից հեռացել էր այս ամիս:

«Սիենայի» նախորդ խաղում Վլադիմիր Գազաևին տրիբունայում նկատել են ակումբի մենեջերների հետ:

Գազաևը նախկինում գլխավորել է նաև ռուսական «Ալանիան», «Ուրոժայը», ղազախական «Ակտոբեն», «Տոբոլը» և վրացական «Ռուսթավին»:

Հիշեցնենք, որ «Նոա» հոլդինգը, որը Հայաստանի գործող գավաթակիր և փոխչեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն է, նախորդ տարվա օգոստոսին ձեռք էր բերել «Սիենա» ակումբը, որը հանդես է գալիս Իտալիայի D Սերիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում