11:11  ,  12 հունվարի, 2021

Աշխարհի չեմպիոն Ջիլարդինոն հեռացել է «Սիենայից»

Իտալական «Սիենայի» գլխավոր մարզիչ Ալբերտո Ջիլարդինոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2020թ. սեպտեմբերին էր գլխավորել «Սիենան»: 38-ամյա մասնագետի հեռանալու մասին ակումբը հայտարարել է «Սպորտինգ Տրեստինայի» հետ ոչ ոքիից հետո:

9 խաղից հետո «Սիենան» D Սերիայի երկրորդ տեղում է E խմբում:

Հիշեցնենք, որ «Նոա» հոլդինգը, որը Հայաստանի գործող գավաթակիր և փոխչեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն է, նախորդ տարվա օգոստոսին ձեռք էր բերել «Սիենա» ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում