01:54  ,  25 հունվարի, 2021

«Աթլետիկոն» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Վալենսիային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Աթլետիկոյի» կազմում աչքի ընկան հարձակվողներ՝ պորտուգալացի Ժոաու Ֆելիշը, ուրուգվայցի Լուիս Սուարեսն ու արգենտինացի Անխել Կոռեան։

«Աթլետիկոն» (18 խաղ) 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից» (19 խաղ)։ «Վալենսիան» (20 խաղ) 20 միավորով 14-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 3։1 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 23, Լուիս Սուարես, 54, Անխել Կոռեա, 72 - Ուրոշ Ռաչիչ, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում