20:26  ,  24 հունվարի, 2021

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Քյոլնի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի տնային խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» փոխարինողների թվում է:

Հունվարի 24-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում նախորդ անգամ հանդես եկել է 2019-ի դեկտեմբերի 17-ին, երբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի խաղում խաղացել է «Ունիոն Բեռլինի» դեմ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 խաղի ու դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս