19:50  ,  21 հունվարի, 2021

Ռոնալդու. «Միլանն» ու «Ինտերը» շատ ուժեղ են, բայց մենք կարող ենք հաղթել առաջնությունում

Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Նապոլիին» 2։0 հաշվով հաղթելուց հետո չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ թուրինյան ակումբը կարող է պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։

«Գոհ ենք այս հաղթանակից։ Բարդ էր, քանի որ խաղադաշտը ահավոր վիճակում էր, բայց մենք հաղթեցինք։ Սա շատ կարեւոր տիտղոս է։ Հույս ունենք, որ այն վստահություն կհաղորդի մեզ ապագայում։

«Միլանն» ու «Ինտերը» շատ ուժեղ են, բայց ես կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները առաջնությունում հաղթելու համար։ Դա շատ բարդ կլինի, բայց ես հավատում եմ, որ մենք դեռ կարող ենք պաշտպանել տիտղոսը»,– Ռոնալդուի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Իտալիայի առաջնության 17 խաղից հետո «Յուվենտուսը» 33 միավորով 5–րդ տեղում է եւ առաջատար «Միլանից» (18 խաղ) հետ է 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում