02:51  ,  20 հունվարի, 2021

«Ռոման» լքեց պայքարը՝ 2։4, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» ընդունեց «Սպեցիային» եւ պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում՝ 2։4։

Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Անդրեյ Գալաբինովը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ 15-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան։ «Ռոման» հաշվի տարբերությունը կրճատեց 43-րդ րոպեին։ 11 մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ 73-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։ 85-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց։

Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում հեռացվեցին «Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին ու իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը։

107-րդ րոպեին «Սպեցիան» իտալացի հարձակվող Դանիելե Վերդեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ 119-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Սապոնարան։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռոմա» - «Սպեցիա»՝ 2։4 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 43, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 73 - Անդրեյ Գալաբինով, 6, 11մ, Ռիկարդո Սապոնարա, 15, 119, Դանիելե Վերդե, 107

Հեռացումներ՝ Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), 91, երկրորդ դեղին քարտ, Պաու Լոպես  («Ռոմա»), 92

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում