02:51 20 հունվարի, 2021Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» ընդունեց «Սպեցիային» եւ պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում՝ 2։4։
Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Անդրեյ Գալաբինովը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ 15-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան։ «Ռոման» հաշվի տարբերությունը կրճատեց 43-րդ րոպեին։ 11 մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ 73-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։ 85-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց։
Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում հեռացվեցին «Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին ու իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը։
107-րդ րոպեին «Սպեցիան» իտալացի հարձակվող Դանիելե Վերդեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ 119-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Սապոնարան։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ռոմա» - «Սպեցիա»՝ 2։4 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)
Լորենցո Պելեգրինի, 43, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 73 - Անդրեյ Գալաբինով, 6, 11մ, Ռիկարդո Սապոնարա, 15, 119, Դանիելե Վերդե, 107
Հեռացումներ՝ Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), 91, երկրորդ դեղին քարտ, Պաու Լոպես («Ռոմա»), 92
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.