01:54  ,  20 հունվարի, 2021

Մխիթարյանի գոլի շնորհիվ «Ռոման» հավասարեցրեց հաշիվը

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» ընդունել է «Սպեցիային»։ Ընթանում է երկրորդ խաղակեսը, հաշիվը հավասար է՝ 2։2։

Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Անդրեյ Գալաբինովը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ 15-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան։ «Ռոման» հաշվի տարբերությունը կրճատեց 43-րդ րոպեին։ 11 մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է եւ 73-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռոմա» - «Սպեցիա»՝ 2։2

Լորենցո Պելեգրինի, 43, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 73 - Անդրեյ Գալաբինով, 6, 11մ, Ռիկարդո Սապոնարա, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում