01:54 20 հունվարի, 2021Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» ընդունել է «Սպեցիային»։ Ընթանում է երկրորդ խաղակեսը, հաշիվը հավասար է՝ 2։2։
Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Անդրեյ Գալաբինովը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ 15-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան։ «Ռոման» հաշվի տարբերությունը կրճատեց 43-րդ րոպեին։ 11 մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է եւ 73-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ռոմա» - «Սպեցիա»՝ 2։2
Լորենցո Պելեգրինի, 43, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 73 - Անդրեյ Գալաբինով, 6, 11մ, Ռիկարդո Սապոնարա, 15
Henrikh Mkhitaryan Goal HD - AS Roma 2-2 Spezia 19.01.2021 @dailymotion - https://t.co/Xjy4C5dlMS
— FullGoals (@full_goals) January 19, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.