Իտալիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
«Միլանը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։ «Կալյարին» 17-րդն է՝ 14 միավոր։
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Կալյարի» - «Միլան»՝ 0։2 (տեսանյութ)
Զլատան Իբրահիմովիչ, 7, 11մ, 52
Հեռացում՝ Ալեքսիս Սալեմակերս («Միլան»), 74, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում