00:55  ,  17 մարտի, 2012

Եմելյանենկոն նոկաուտի ենթարկեց Ռիմկյավիչուսին

MMA-ի մարզիկ ռուսաստանցի Ալեքսանդր Եմելյանենկոն նոկաուտի ենթարկեց լիտվացի Տեդաս Ռիմկյավիչուսին M-1 Challenge մրցաշարի շրջանակում:

Երկրորդ ռաունդում լիտվացին չդիմացավ Եմելյանենկոյի հարվածներին եւ ընկավ ռինգի պարանների վրա: Եմելյանենկոն հարձակվեց մրցակցի վրա, սակայն ռինգի մրցավարը դադարեցրեց մարտը՝ հաղթանակը շնորհելով ռուսաստանցուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում