09:09  ,  14 հունվարի, 2021

Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» 2 ամենաթանկ ֆուտբոլիստներից է

Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային գինն աճել է և 350 հազար եվրոյով:

Transfermarkt-ում վերջին թարմացումից հետո 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 600 հազար եվրո: Վահան Բիչախչյանն ու լեհ հարձակվող Դավիդ Կոմարովսկին «Ժիլինայի» ամենաթանկ խաղացողներն են:

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2017 թվականին Գյումրիի «Շիրակից» է տեղափոխվել «Ժիլինա»: Սլովակիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի և դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում