20:38  ,  13 հունվարի, 2021

«Ինտերը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Միլանի «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 2։1։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը 40-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց հաշիվը։ 57-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կոտդիվուարցի հարձակվող Կրիստիան Կուամեն վերականգնեց հավասարությունը։ «Ինտերի» հաղթական գոլը 119-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ինտերի» հաջորդ մրցակիցը կլինի «Միլանը», որը 1։0 հաշվով հաղթել էր «Տորինոյին»։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Կրիստիան Կուամե, 57 - Արտուրո Վիդալ, 40, 11մ, Ռոմելու Լուկակու, 119

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով