20:38 13 հունվարի, 2021Միլանի «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 2։1։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը 40-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց հաշիվը։ 57-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կոտդիվուարցի հարձակվող Կրիստիան Կուամեն վերականգնեց հավասարությունը։ «Ինտերի» հաղթական գոլը 119-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
«Ինտերի» հաջորդ մրցակիցը կլինի «Միլանը», որը 1։0 հաշվով հաղթել էր «Տորինոյին»։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)
Կրիստիան Կուամե, 57 - Արտուրո Վիդալ, 40, 11մ, Ռոմելու Լուկակու, 119
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.