Երևանի «Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ուկրաինացի պաշտպան Պավել Ստեպանեցի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
34-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Հայաստանում նա հանդես է եկել նաև Երևանի «Արարատում»:
«Ուրարտուն» Պավել Ստեպանեցին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել կարիերայում։
Հիշեցնենք, որ այս ձմռանը «Ուրարտուից» հեռացել էին նաև Ալեքսանդր Ռադչենկոն, Դմիտրի Գուզը և Մաքսիմ Մաշնյովը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:53 , 27 հոկտեմբերի
02:28 , 27 հոկտեմբերի
02:16 , 27 հոկտեմբերի
01:40 , 27 հոկտեմբերի
01:28 , 27 հոկտեմբերի
01:22 , 27 հոկտեմբերի
01:03 , 27 հոկտեմբերի
23:35 , 26 հոկտեմբերի
23:01 , 26 հոկտեմբերի
22:49 , 26 հոկտեմբերի