Ուկրաինացի ֆուտբոլիստը հեռացավ «Ուրարտուից»

12:35   12 հունվարի, 2021

Երևանի «Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ուկրաինացի պաշտպան Պավել Ստեպանեցի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Հայաստանում նա հանդես է եկել նաև Երևանի «Արարատում»:

«Ուրարտուն» Պավել Ստեպանեցին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել կարիերայում։

Հիշեցնենք, որ այս ձմռանը «Ուրարտուից» հեռացել էին նաև Ալեքսանդր Ռադչենկոն, Դմիտրի Գուզը և Մաքսիմ Մաշնյովը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.