11:58  ,  11 հունվարի, 2021

Բալեկյանը հետաքրքրել է «Ռիվեր Փլեյթին»

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է կարիերան շարունակել «Ռիվեր Փլեյթում»:

Elcrackdeportivo.com.ar-ի համաձայն՝ Արգենտինայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և հետևում է նրա խաղին: «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչը փնտրում է հարձակման գիծը թարմացնելու տարբերաներ:

Transfermarkt-ը Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 475 հազար եվրո: Նա 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում