01:25  ,  9 հունվարի, 2021

«Բավարիայի» պարտությունը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը պարտություն կրեց 2։3 հաշվով։

«Բավարիան» 33 միավորով առաջին տեղում է եւ 2 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 24 միավորով 7-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բորուսիա Մ» - «Բավարիա»՝ 3։2 (տեսանյութ)

Յոնաս Հոֆման, 35, 45, Ֆլորիան Նոյհաուս, 49 - Ռոբերտ Լեւանդովսկի, 20, 11մ, Լեոն Գորեցկա, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս