18:13 7 հունվարի, 2021Երևանի «Արարատի» կազմը համալրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մրցաշրջանի առաջին հատվածում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 22 հանդիպման:
Ուկրաինայում ծնված Դանիելյանը նախկինում խաղացել է նաև Դոնեցկի «Մետալուրգի» մանկապատանեկան թիմերում, ինչպես նաև Կամենսոկեի «Ստալի» կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատին»: Շատ լավ թիմ է և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատը» հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:
«Արթուր Դանիելյանն «Արարատը» համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.