01:55  ,  4 հունվարի, 2021

«Բարսելոնան» հաղթեց Լա Լիգայում Մեսիի 500-րդ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Ուեսկային»: Հյուրերից աչքի ընկավ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 500-րդ հանդիպումն անցկացրեց իսպանական Լա Լիգայում։ Այդ ցուցանիշով նա ռեկորդակիր է արտասահմանցի խաղացողների շրջանում։

«Բարսելոնան» 16 խաղից հետո ունի 28 միավոր և 5-րդ տեղում է: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» 15 խաղից հետո հավաքել է 38 միավոր, իսկ  երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը»՝ 36 (17 հանդիպում):

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ուեսկա» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Ֆրենկի Դե Յոնգ, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով