00:17  ,  31 դեկտեմբերի, 2020

«Աթլետիկոն» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Խետաֆեին» և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

«Աթլետիկոյի» միակ ու հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Այժմ «Աթլետիկոն» 35 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Խետաֆեն» ունի 17 միավոր և 14-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Աթլետիկո» - «Խետաֆե»՝ 1:0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում