21:16  ,  30 դեկտեմբերի, 2020

Airthings Masters․ Լևոն Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ ռաունդում ևս հաղթանակ տարավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Արոնյանը հաղթանակ տարավ 2 պարտիայում: Առաջին ռաունդում Արոնյանը տարել էր 1 հաղթանակ, 3 պարտիա ավարտվել էր ոչ ոքի:

Քառորդ եզրափակիչի մյուս մասնակիցները դեռ չեն ավարտել երկրորդ ռաունդի պարտիաները:

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում