10:11  ,  21 դեկտեմբերի, 2020

A Սերիայի պատմության ամենաարագ գոլը

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խփել է իտալական A Սերիայի պատմության ամենաարագ գոլը: «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում պորտուգալացի ֆուտբոլիստն աչքի է ընկել 7-րդ վայրկյանին (6,2):

Մինչև այս A Սերիայի պատմության ամենաարագ գոլի հեղինակը «Պյաչենցայի» նախկին խաղացող Պաոլո Պոջին էր, որը 2001 թվականին աչքի էր ընկել խաղի 8-րդ վայրկյանին, հաղորդում է OptaPaolo-ն:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա Լեաուն մասնակցել է 9 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Նա 2019-ին ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Միլան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում