19:57  ,  20 դեկտեմբերի, 2020

«Միլանի» եւ «Ինտերի» հաղթանակները

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Սպեցիայի» հետ եւ նույնպես հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Միլանը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ինտերը» հետ է 1 միավոր։ Չեմպիոն «Յուվենտուսը» 27 միավորով երրորդն է։

Թուրինյան թիմին հասնելու հնարավորություն ունի 12 խաղից հետո 24 միավորով չորրորդ տեղում ընթացող «Ռոման», որը դեկտեմբերի 20-ին կհյուրընկալվի «Ատալանտային»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սասուոլո» - «Միլան»՝ 1։2 (տեսանյութ)

Դոմենիկո Բեռարդի, 89 - Ռաֆայել Լեաու, 1, Ալեքսիս Սալեմակերս, 26

«Ինտեր» - «Սպեցիա»՝ 2։1 (տեսանյութ)

Աշրաֆ Հակիմի, 51, Ռոմելու Լուկակու, 71, 11մ - Ռոբերտո Պիկոլի, 90+5

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում