11:35  ,  21 դեկտեմբերի, 2020

Australian Open-ի մասնակիցները կանցնեն երկշաբաթյա կարանտին

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության բոլոր մասնակիցները ստիպված կլինեն երկշաբաթյա կարանտին անցնել մրցաշարից առաջ: Նման որոշում է կայացրել Ավստրալիայի առողջապահության նախարարությունը, հայտնում է Tennis.com-ը:

14-օրյա կարանտի ընթացքում թենիսիստները կունենան օրական 5 ժամ մարզվելու հնարավորություն: Բոլոր մասնակիցները կորոնավիրուսի թեստ կհանձնեն Ավստրալիա մեկնելուց առաջ, ինչպես նաև ևս 5 անգամ կթեստավորվեն կարանտինի ընթացքում:

Australian Open-ը հաջորդ տարի կմեկնարկի նախատեսվածից ավելի ուշ՝ փետրվարի 8-ին: Մրցաշարի որակավորման փուլը կանցկացվի հունվարի 10-13-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում