23:09  ,  17 դեկտեմբերի, 2020

Բայրամյանն ու Տիկնիզյանը մասնակցեցին «Ռոստով» - ԲԿՄԱ խաղին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Ֆյոդոր Չալովը։

«Ռոստովի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի Խորեն Բայրամյանը, որը խաղաց 73 րոպե։

ԲԿՄԱ-ի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց ռուսաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը։

ԲԿՄԱ-ն 37 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Զենիթից» հետ է 4 միավոր։ «Ռոստովը» 5-րդն է՝ 32 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Ռոստով» - ԲԿՄԱ՝ 1։3

Ալեքսեյ Կոզլով, 90+1 - Ֆյոդոր Չալով, 2, 57, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում