23:09 17 դեկտեմբերի, 2020Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Ֆյոդոր Չալովը։
«Ռոստովի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի Խորեն Բայրամյանը, որը խաղաց 73 րոպե։
ԲԿՄԱ-ի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց ռուսաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը։
ԲԿՄԱ-ն 37 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Զենիթից» հետ է 4 միավոր։ «Ռոստովը» 5-րդն է՝ 32 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Ռոստով» - ԲԿՄԱ՝ 1։3
Ալեքսեյ Կոզլով, 90+1 - Ֆյոդոր Չալով, 2, 57, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.