20:51  ,  17 դեկտեմբերի, 2020

«Խիմկին» հաղթեց, Արշակ Կորյանը՝ գոլի հեղինակ (ֆոտո)

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Խիմկին» տանը մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

«Խիմկիի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը 26-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 1։1։ Արշակ Կորյանը 44-րդ րոպեն զգուշացվեց դեղին քարտով։ Նա փոխարինվեց 65-րդ րոպեին։

«Լոկոմոտիվը» 28 միավորով 8-րդ տեղում է, «Խիմկին» 11-րդն է՝ 25 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Խիմկի» - «Լոկոմոտիվ»՝ 3։2

Արշակ Կորյան, 26, 11մ, Իլյա Կուխարչուկ, 85, Ալեքսանդր Դոլգով, 90+3 - Գժեգոժ Կրիխովյակ, 15, Մուրիլո, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում