20:51 17 դեկտեմբերի, 2020Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Խիմկին» տանը մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։
«Խիմկիի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը 26-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 1։1։ Արշակ Կորյանը 44-րդ րոպեն զգուշացվեց դեղին քարտով։ Նա փոխարինվեց 65-րդ րոպեին։
«Լոկոմոտիվը» 28 միավորով 8-րդ տեղում է, «Խիմկին» 11-րդն է՝ 25 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Խիմկի» - «Լոկոմոտիվ»՝ 3։2
Արշակ Կորյան, 26, 11մ, Իլյա Կուխարչուկ, 85, Ալեքսանդր Դոլգով, 90+3 - Գժեգոժ Կրիխովյակ, 15, Մուրիլո, 37
Когда забил бывшей pic.twitter.com/T7ASZ5OZZ6
— ФК Химки (@fc_khimki) December 17, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.