02:04  ,  17 դեկտեմբերի, 2020

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» ընդունեց «Տոտենհեմին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմից գոլեր հեղինակեցին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը և բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն: «Տոտենհեմի» միակ գոլը խփեց Հարավային Կորեան ներկայացնող հարձակվող Սոն Հին Մինը:

Այժմ «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 28 միավորով, իսկ «Տոտենհեմը» 25 միավորով երկրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 26, Ռոբերտո Ֆիրմինո, 90 - Սոն Հին Մին, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով