17:43  ,  15 դեկտեմբերի, 2020

Տիգրան Բարսեղյանը՝ «Աստանայի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ավարտված մրցաշրջանում «Աստանայի» լավագույն ֆուտբոլիստ։ Ղազախական ակումբի մամուլի ծառայության կազմակերպած հարցմանը մասնակցել են երկրպագուները։

Քվեարկության առաջին փուլն անցկացվել է VK-ում «Աստանայի» պաշտոնական էջում, երկրորդ փուլը՝ Ինստագրամում։ Երկու դեպքում էլ առաջին տեղում է հայ ֆուտբոլիստը, հաղորդում է «Աստանայի» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում «Աստանային» միացած Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Ավելի վաղ Տիգրան Բարսեղյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել էր ավարտվող տարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում