12:08  ,  7 դեկտեմբերի, 2020

Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է ռինգ վերադառնալու մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը սոցցանցերում հայտնել է, որ մենամարտ կանցկացնի YouTube բլոգեր Լոգան Պոլի հետ: Մենամարտը տեղի կունենա 2021-ի փետրվարին: Մրցավայրը դեռ հայտնի չէ: Այս պահին մենամարտի հեռարձակումը կարելի է գնել 24,99 դոլարով:

43-ամյա Մեյվեզերը նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում՝ նոկաուտի ենթարկելով Տենսին Նասուկավային:

25-ամյա Լոգան Պոլը բռնցքամարտում նորամուտը նշել է 2019-ի նոյեմբերին, երբ պարտվել է մեկ այլ բլոգերի: Նրա յութուբյան ալիքն ունի 20 միլիոնից ավելի հետևորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում