20:42  ,  5 դեկտեմբերի, 2020

Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է իտալական «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերին 30-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստին ընտրել են երկրպագուները՝ ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում