19:25  ,  5 դեկտեմբերի, 2020

«Տամբովը» պարտվեց «Սպարտակին». Հարոյանն ու Կարապետյանը մասնակցեցին հանդիպմանը

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սպարտակը» ընդունեց «Տամբովին» և հաղթանակ տարավ 5:1 հաշվով:

«Սպարտակի» կազմից դուբլ ձևակերպեցին Ջորդան Լարսոնը և Էսեկիել Պոնսեն, գոլի հեղինակ դարձավ Սամուել Ժիգոն: «Տամբովի» միակ գոլը խփեց Գերման Օնուգհան:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ դուրս եկան «Տամբովի» մեկնարկային կազմում և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը:

Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում «Սպարտակն» այժմ առաջատար է՝ 35 միավորով: «Տամբովն» ունի 12 միավոր և 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս