19:25 5 դեկտեմբերի, 2020Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սպարտակը» ընդունեց «Տամբովին» և հաղթանակ տարավ 5:1 հաշվով:
«Սպարտակի» կազմից դուբլ ձևակերպեցին Ջորդան Լարսոնը և Էսեկիել Պոնսեն, գոլի հեղինակ դարձավ Սամուել Ժիգոն: «Տամբովի» միակ գոլը խփեց Գերման Օնուգհան:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ դուրս եկան «Տամբովի» մեկնարկային կազմում և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը:
Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում «Սպարտակն» այժմ առաջատար է՝ 35 միավորով: «Տամբովն» ունի 12 միավոր և 14-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.