18:05  ,  5 դեկտեմբերի, 2020

Մարադոնայի բժիշկն ազատ է արձակվել

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն ազատ է արձակվել, տեղեկացնում է Clarin-ը:

Դատարանը որոշել է ազատ արձակել Լուկեին՝ հաշվի առնելով բժշկի փաստաբանների միջնորդությունը:

Լեոպոլդո Լուկեն մեղադրվում էր Դիեգո Մարադոնային միտումնավոր կերպով մահվան հասցնելու մեջ: Նշվում էր, որ Լուկեն բժշկական օգնություն չի տրամադրել լեգենդար ֆուտբոլիստին՝ տեղյակ լինելով, որ համապատասխան օգնություն չստանալու դեպքում Մարադոնան կմահանա:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը նոյեմբերի 25-ին մահացել էր 60 տարեկանում։ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում